• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Թուրքիային և Ադրբեջանին հարվածների հետ կապված իրավիճակը կարգավորվել է. Բաղաեի. «Հարևաններ» Թուրքիային և Ադրբեջանին հարվածների... 20:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:4428 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի դեպքերի քրոնիկոնը:

Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ Հովհաննիսյան

«Մեր զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, նույն արագությամբ ու բարդությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, կիրճերում ու անտառներում։ Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ թողնելով որոշակի տեխնիկա։ Բայց այս պատերազմն ու պայքարը իր բնույթով որոշակի առանձնահատկություն ու բարդություն ունի։ Հակառակորդը կորցրել է ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը։ Դա գալիս է տարբեր հանգամանքներից։ Առաջին հերթին՝ տեղանքից, հետո՝ մեր հմտությունների կատարելագործումից ու փորձից։ Իրավիճակն այլ է։ Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք մշտապես չենք կարող հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը։ Վստահ եղեք, հաղթելու ենք»,- 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն հետ են մղվել․ ՊՆ ներկայացուցիչ

«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Միաժամանակ մի քանի բնակավայրի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, միևնույն ժամանակ շարունակվել է որոշ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում։ Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառել են հրետանի և ԱԹՍ,  սակայն հաջողության չեն հասել»,- նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, կան տուժածներ՝ հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:
«Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: ԱՀ ՄԻՊ-ից հայտնել են, որ ճշտված տեղեկություններով՝ կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ, ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները:

Հայաստանի տարածքից Բարդայի հրթիռային հարձակման լուրը կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք․ՊՆ խոսնակ

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:Ո՛չ ՀՀ ԶՈՒ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին

Տեսանյութ

Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ

Տեսանյութ

Քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ։ Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. ՊՆ խոսնակ

«Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:

Հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների. ՊՆ խոսնակ

ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 

Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ կրակոցների հետևանքով կան վիրավորներ. ՊՆ խոսնակ

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ` տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, և որ ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Հակառակորդը շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ

ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել։

Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, և որ ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ` հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի որոշ ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրությունը: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

Ասկերանի վերին ենթաշրջանում կայուն լարվածությունը պահպանվում է. ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ151
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ) 00:2527 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 25․10․2020 (օր 29-րդ) 00:3726 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 25․10․2020 (օր 29-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %. ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը 13:3508 Ապր, 2026
  • ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ 13:2608 Ապր, 2026
  • Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան 13:1608 Ապր, 2026
  • «Բջնի ամրոց» պատմության և մշակույթի հուշարձան տանող հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է 13:1508 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Լիոնում «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումները 13:0708 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար. Թրամփ | 08.04.2026 13:0008 Ապր, 2026
  • Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին 12:5908 Ապր, 2026
  • Խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA 12:5308 Ապր, 2026
  • Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան 12:4408 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել 12:3508 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել 12:2408 Ապր, 2026
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին 12:1308 Ապր, 2026
  • Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետ 12:0508 Ապր, 2026
  • Իրանական ուրանի հարցը լիովին կլուծվի. Թրամփ 11:5908 Ապր, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին 11:4908 Ապր, 2026
  • Թրամփը «ոսկե դար» է խոստանում Մերձավոր Արևելքի համար 11:3808 Ապր, 2026
  • Պետական աջակցություն 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. նախագիծ 11:2908 Ապր, 2026
  • Բրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 11:2008 Ապր, 2026
  • Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 5,2 հա պղպեղի ջերմատուն 11:0908 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆ 11:0008 Ապր, 2026
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը 10:5008 Ապր, 2026
  • Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է 10:4608 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:2408 Ապր, 2026
  • Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ 10:1708 Ապր, 2026
  • Վարչապետն այցելել է Մրգաշենի վերանորոգված միջնակարգ դպրոց 10:0808 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Երևանի անտառածածկ տարածքների վերականգնումն առաջնահերթություն է. ՇՄՆ | 08.04.2026 10:0008 Ապր, 2026
  • Տեքստիլ արվեստին նվիրված միջազգային շրջիկ ցուցահանդեսը՝ Երևանում 09:4908 Ապր, 2026
  • Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը 09:3708 Ապր, 2026
  • Արզօ և Ցոլակ Կանթեղ. երգիծանկարների ցուցահանդես 09:3308 Ապր, 2026
  • Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ 09:1408 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0608 Ապր, 2026
  • Իրանը դրական է արձագանքել ԱՄՆ-ի՝ հրադադարի հայտարարությանը․ ապրիլի 10-ին Իսլամաբադում կմեկնարկեն բանակցությունները 08:5008 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3908 Ապր, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը 08:2108 Ապր, 2026
  • Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել 08:1508 Ապր, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է 07:4908 Ապր, 2026
  • Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ 01:2108 Ապր, 2026
  • Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ 01:1508 Ապր, 2026
  • Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ 01:1408 Ապր, 2026
  • Ապրիլի 8-ի եղանակային կանխատեսումները 00:5808 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել 00:5608 Ապր, 2026
  • 200-ից ավելի դպրոցներ տնօրեն չունեն. նախարարությունը հավաքում է գործուղվել ցանկացողների տվյալները 00:2808 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 00:0908 Ապր, 2026
  • Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 00:0308 Ապր, 2026
  • Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ 23:3707 Ապր, 2026
  • Մայրության և գեղեցկության տոնին ՄԻՊ ուշադրության կենտրոնում Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են 23:2507 Ապր, 2026
  • Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել 23:2207 Ապր, 2026
  • Ադրբեջանցի վարորդը Հայաստանում չի շրջել, տեսանյութն էլ Երևանից չէ. անհայտ ծագման նոր կեղծիքները 23:1407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի. Թրամփ 22:5907 Ապր, 2026
  • Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա 22:4307 Ապր, 2026
  • Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը. Նորքում անտառ կհիմնվի 22:3307 Ապր, 2026
  • ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին 22:2107 Ապր, 2026
  • Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ 22:1107 Ապր, 2026
  • 3+1 փոքրիկ խմբակի մասին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0807 Ապր, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:5507 Ապր, 2026
  • Ստեղծարար կանանց ներուժի բացահայտում 21:3607 Ապր, 2026
  • Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում 21:2007 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ապատեղեկատվության հոսք․ կեղծ տեսանյութերի թիրախում՝ Հայաստանը | 07.04.2026 21:0007 Ապր, 2026
  • «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 580 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5707 Ապր, 2026
  • Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական 20:5107 Ապր, 2026
  • Տեխնիկակա՞ն, թե՞ առանցքային փոփոխություն. ԱԺ արտահերթի օրակարգը 20:4407 Ապր, 2026
  • Ապրիլ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3907 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը 20:3407 Ապր, 2026
  • Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին 20:2807 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:2207 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 7. 2026 20:0607 Ապր, 2026
  • Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս 19:5707 Ապր, 2026
  • 278 հայտից 126-ը՝ հաստատված․ ներկայացվել են 2026-ի մշակութային ծրագրերը 19:4807 Ապր, 2026
  • Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը 19:3907 Ապր, 2026
  • Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար 19:2807 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015