• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԲՀԿ-ի խոստումները ԲՀԿ-ի խոստումները 20:40
Պուտինը կարևորել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները. «Հարևաններ» Պուտինը կարևորել է Ադրբեջանի... 19:58
Բաց հարթակ․ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը պետք է հասկանա՝ իրեն զոհաբերողը ՌԴ-ն է եղել. Գալստյան Բաց հարթակ․ Բաքվի բանտում... 19:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:2527 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի դեպքերի քրոնիկոնը:

Հրադադարը չպահպանելու հետևանքով այսօր Արցախում խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի միկրոբլոգում հայտնել է` կցանկանար փաստել այն, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են։ «Ի հետևանք՝ այսօր Արցախում, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ»,- եզրափակել է նա։

Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան մեր տղաների վարպետության շնորհիվ․ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում՝ ժամը 22։51-ին, գրառում է կատարել՝ հայտնելով․ «Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան մեր տղաների վարպետության շնորհիվ: Փա՛ռք Հայոց բանակին»:

Թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

Երեկ, ցավոք, ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Կա արդեն պաշտոնական հաղորդագրություն տուժած քաղաքացիական անձանց մասին»,- ասել է Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը՝ կոնկրետ տվյալ բնագիծը, թեև որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը։

Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. վարչապետ

«Ես կարծում եմ՝ այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Ինչքան էլ անհնար է թվում, մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու: Հաշվի առնելով նաև մեզանից ակնկալվող միջազգային ճկունությունը՝ պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտ, բայց, մյուս կողմից՝ անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջն այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ադրբեջանի իշխանությունները նպատակ չունեն վերսկսելու խաղաղ երկխոսությունը. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածությունը խախտելուն: «Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ»,- ասել է ԱՀ նախագահը:

Հակառակորդը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը․ ԱՀ ԱԻՊԾ

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են` ժամը 18։33-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. ՊՆ ներկայացուցիչ

«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»,- ժամը 16։31-ին հայտարարել է ՀՀ  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավետարանոց գյուղում հրթիռակոծությունից զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 26-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը՝ հայտնել է ԱՀ ՄԻՊ գրասենյակը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել է քաղաքացիական երկու անձ՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

Հակառակորդի կորուստները

Ինֆոգրաֆիկա

Թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին ժամը 11։13-ին  հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱՀ ԱԻՊԾ (ժամը՝ 09։24)

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին հայտնել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»,- գրված է հաղորդագրությունում։

09:10-ի սահմաններում հակառակորդը հարավարևելյան ուղղությամբ արձակել է հինգ հրետանային արկ. ՊՆ խոսնակ

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Ժամը 8:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ժամը 08:00-ը չլրացած՝ Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ը չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:

Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը: «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,- գրել է վարչապետը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ832
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 25․10․2020 (օր 29-րդ) 00:3726 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 25․10․2020 (օր 29-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 24․10․2020 (օր 28-րդ) 00:5725 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 24․10․2020 (օր 28-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • 6-ամյա դադարից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 01:1327 Մայ, 2026
  • Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ 01:0727 Մայ, 2026
  • Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան 01:0327 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» երկու օր եղել է Սյունիքում, հետո քարոզարշավը շարունակել ԱԱԾ շենքի մոտ 00:4627 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին 00:4327 Մայ, 2026
  • Իրանի համար ԹՐԻՓՓ-ը հնարավորություններ է բերելու․ Արարատ Միրզոյան 00:2627 Մայ, 2026
  • Գույքահարկի զրոյացում, անվճար տրանսպորտ. ՔԱՎԱԶ կուսակցության առաջին քայլը՝ հաղթանակի դեպքում 00:1327 Մայ, 2026
  • Ինչո՞ւ Մարկո Ռուբիոն չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ․ պարզաբանում է Արարատ Միրզոյանը 00:0927 Մայ, 2026
  • 10.000 դրամով ևս կբարձրացնենք թոշակները». ՀԱԿ ներկայացուցիչները՝ Գյումրիում 23:5626 Մայ, 2026
  • Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 23:3926 Մայ, 2026
  • Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ 3-րդ երկրի դեմ․ ԱԳ նախարար 23:3126 Մայ, 2026
  • Մեկ ժամ Երևանում. 20 րոպե երկկողմ հանդիպում և ստորագրված 3 փաստաթուղթ. ԱՄՆ պետքարտուղարի այցը 23:1926 Մայ, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է․ Միրզոյան 23:0026 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ի քարոզարշավի 5 ամսվա պլանային բյուջեն 926,7 մլն դրամ է. Դոսյեի հետաքննությունը 22:5726 Մայ, 2026
  • Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ 22:5026 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ընկերության հետ դեռ պայմանավորվածություն չկա․ Միրզոյան 22:3626 Մայ, 2026
  • Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է 22:3126 Մայ, 2026
  • Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր երկխոսության մաս է․ Արարատ Միրզոյան 22:2726 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0526 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին 22:0326 Մայ, 2026
  • Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան 21:5326 Մայ, 2026
  • ՀԿԿ-ն ընտրակաշառք բաժանելու դեպքեր է բացահայտել, ձայնագրություններ հրապարակել. 2 անձ կալանավորվել է 21:4326 Մայ, 2026
  • Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով. էկոպարեկային ծառայություն 21:2726 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Կրեմլից մինչև Երևան. Թաթոյանի թիմի շուրջ սկանդալային բացահայտումներ 21:0026 Մայ, 2026
  • Մտադիր ենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Զախարովա 20:5826 Մայ, 2026
  • Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր 20:5226 Մայ, 2026
  • Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4626 Մայ, 2026
  • Տոլմայի մոտ 40 տեսակ. համահայկական փառատոնը՝ «Զվարթնոց»-ում 20:4126 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2026 20:3426 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 20:2826 Մայ, 2026
  • 3 խոշոր ծրագրեր՝ Իջևանում 20:2326 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 26. 2026 20:1626 Մայ, 2026
  • Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ 20:0826 Մայ, 2026
  • Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ 20:0126 Մայ, 2026
  • Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 19:4826 Մայ, 2026
  • Կարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը. ՆԳ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին 19:4326 Մայ, 2026
  • Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում 19:3126 Մայ, 2026
  • Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները 19:1426 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել 19:0126 Մայ, 2026
  • Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց 18:4826 Մայ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 296 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3926 Մայ, 2026
  • Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն 18:2626 Մայ, 2026
  • Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան 18:1426 Մայ, 2026
  • Միշուստինն ու Ասադովը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցեր 18:0626 Մայ, 2026
  • «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա 17:5326 Մայ, 2026
  • Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին 17:5026 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում 17:4826 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը 17:4526 Մայ, 2026
  • Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները 17:3726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 17:2426 Մայ, 2026
  • Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո 17:2326 Մայ, 2026
  • ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը 17:0926 Մայ, 2026
  • Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ 17:0826 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան. ստորագրվեց 3 փաստաթուղթ | 26.05.2026 17:0026 Մայ, 2026
  • ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Միրզոյան 16:5626 Մայ, 2026
  • «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես 16:4926 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների շրջանակում փետրվարի 7-ից մայիսի 19-ը ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ 16:3626 Մայ, 2026
  • Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը 16:3426 Մայ, 2026
  • Նորապատում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ կա 3 զոհ 16:1726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթեր են ստորագրում | ՈՒՂԻՂ 16:0426 Մայ, 2026
  • Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը. Զախարովա 15:5826 Մայ, 2026
  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները 15:5726 Մայ, 2026
  • Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել 15:5226 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 15:4726 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը | ՈՒՂԻՂ 15:4426 Մայ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 15:3726 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին 15:1726 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման հարցեր 15:0826 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղարի օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում 15:0026 Մայ, 2026
  • Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն 14:5426 Մայ, 2026
  • Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո 14:3326 Մայ, 2026
  • Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար 14:1626 Մայ, 2026
  • Կարա՞ս ինձ մի 50 պան տաս. կաշառք քվեի դիմաց՝ «Ուժեղ Հայաստան»-ից 14:0526 Մայ, 2026
  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն 13:3326 Մայ, 2026
  • Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու 13:2826 Մայ, 2026
  • ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը 13:2026 Մայ, 2026
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:1726 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:0526 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | «Շատ են, է, 30 000 է մարդը», «Խնդիր չունես տու, պեր». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0026 Մայ, 2026
  • Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք 12:5926 Մայ, 2026
  • ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա 12:5826 Մայ, 2026
  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ 12:5426 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով 12:4026 Մայ, 2026
  • Անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. Պուտին 12:3826 Մայ, 2026
  • Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում. Թրամփ 12:3426 Մայ, 2026
  • Երևանում փակ փողոցներ կլինեն 12:2726 Մայ, 2026
  • Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների 12:2426 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 12:2126 Մայ, 2026
  • Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան 12:2126 Մայ, 2026
  • Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ 12:1826 Մայ, 2026
  • 5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից 12:0226 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:5526 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի 11:4626 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 11:3526 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:1526 Մայ, 2026
  • ՊՆ զգուշացում. կհնչի թնդանոթի 3 կրակոց, քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կկատարի թռիչք 10:5126 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ձայնագրություն է հրապարակվել 10:4926 Մայ, 2026
  • Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ 10:4626 Մայ, 2026
  • Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր 10:2026 Մայ, 2026
  • Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում 10:1626 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015