Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկում են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը: Աշխատանքային այցով Մինսկում է նաև ՀՀ Նախագահը:
Աշխարհում աճող քաղաքական լարվածությունը մեծացնում է համագործակցության կարևորությունը: Նախագահ Սարգսյանը իր խոսքում կարևորեց փոխգործակցության խորացումը բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև ռազմական՝ նշելով, որ այդ գործում էապես մեծանում է ԱՊՀ հաջորդ նախագահող պետության՝ Ղազախստանի դերակատարությունը:
Հանդիպման մասնակիցների կողմից քննարկված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերը կոչված են արագացնել ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև կառույցային հստակություն մտցնել հետխորհրդային տարածքում:
Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի իր ելույթում նշեց նաև Հայաստանի անդամակցության հետ կապված առանձնահատկությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում