Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քամու ուժգնացմանը։
«Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։
Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»,-նշել է նա։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։