Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Երևան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով՝ առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: