Վլադիմիր Պուտինը հավատացրել է, որ չնայած արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը՝ այնուհանդերձ դրանք որևէ կրիտիկական հետևանք չունեն:
«Հարկավոր է ամրապնդել երկրի ինքնիշխանությունը, բարելավել պաշտպանությունը, անվտանգությունը, սոցիալ-տնտեսական ոլորտը», - հավելել է Ռուսաստանի նախագահը։ Նա շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո լոգիստիկ և պահեստային ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, այդ թվում՝ պետության աջակցությամբ։
Պուտինի խոսքով՝ տնտեսական դինամիկան այժմ «համեստ է, բայց դրական»:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան