Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում, ՀՀ պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4կմ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Հանրապետության տարբեր մարզերում նույնպես ընթանում են պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են ճանապարհների տեխնիկական վիճակի բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով։