Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում առանց միավոր տալու առավելության հասավ իրանցի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։