Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին երկու տարում ամենազանգվածային հարձակման՝ թիրախավորվել են գլխավորապես էներգետիկ ենթակառուցվածքներ: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է անցած գիշեր ուկրաինական հարյուրավոր ԱԹՍ-ներ խոցելու մասին: Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային: Կիևում տագնապ է հայտարարվել, Խարկովի մարզում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ:
Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: