Ազգային ժողովը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Հերթական աշխատանքային օրը խորհրդարանն ավարտել է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածության ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկումը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թենածությունը:
Ըստ Դոնթի բանաձևի՝ 8 հանձնաժողովի նախագահի թեկնածություն առաջադրել է կառավարող ուժը, երեքինը՝ «Ուժեղ Հայաստանը» և մեկինը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան