Գլենդելում կառուցվում է հայ համայնքի առաջին թանգարանը, որտեղ կցուցադրվի աշխարհին հայերի տված հարստությունը:
Հայ-ամերիկյան թանգարանի շենքը դրսից խորհրդանշում է Հայաստանի բնապատկերները՝ հիմքում ունենալով Սփյուռքի միասնությունը:
Այստեղ, հայկականից բացի, կցուցադրվի նաև այլ ազգերի պատմությունն ու մշակույթը։