Ապարանում քամու ուժգնացումը վնասներ է պատճառել քաղաքի ամանորյա զարդարանքին։ Մոտ մեկ կիլոմետրանոց ճեմուղու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։
Նշվում է, որ լուրջ վնասներ չեն կրել տոնածառը, հարթակը, կամուրջը, որոնք ամանորյա զարդարանքի մաս են կազմում։
«Ճանապարհներին զգոն եղե՛ք»,-ֆեյսբուքյան իր ջում գրել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։