Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ, հայտնում են գործադիրի մամուլի ծառայությունից։
«Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ Կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։
Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։
Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,-նշվում է հայտարարության մեջ։