Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։
«Ի՞նչ է ֆիշինգը. ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։
-
Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է
-
Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ
-
Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից
Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են
Ինչպե՞ս պաշտպանվել
-
Մի սեղմեք կասկածելի հղումների վրա
-
Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին
-
Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն
-
Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ Ձեր հարազատներին
-
Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում
Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»,- նշել է նա։