Առաջին ալիքը տեղեկացնում է՝ հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից:
Այցելե՛ք www.jesc.tv կայք,
դիտե՛ք բոլոր ելույթների նախադիտումները,
անվճար քվեարկե՛ք Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ քվեարկության առաջին փուլը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:59-ին, անմիջապես ուղիղ եթերի մեկնարկից առաջ։
Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։