Սիրիայի Հոմս նահանգի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքի մոտ տեղի են ունեցել կրակոցներ: Սիրիայի անվտանգության ծառայության երկու աշխատակից զոհվել է, մի քանի ամերիկացի զինծառայող՝ վիրավորվել: Նրանք համատեղ պարեկություն էին իրականացնում՝ հաղորդում է SANA-ն՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված անձը կրակ է բացել զինվորների ուղղությամբ և սպանվել է դեպքի վայրում։ Նրա գործողության դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։
Դեր Զոր-Դամասկոս մայրուղու երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է միջադեպի պատճառով։ Դեպքի վայր են ժամանել ամերիկյան ուղղաթիռներ՝ վիրավորներին տարհանելու համար։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել են «Իսլամական պետության» կողմնակիցները: