Բելգիան ԵՄ գործընկերներից պահանջում է խիստ իրավական երաշխիքներ իր և Euroclear պահուստային համակարգի համար: ԵՄ-ը նախատեսում է Կիևին տրամադրել «փոխհատուցման վարկ» սառեցված ռուսական ակտիվների միջոցով՝ հաղորդում է Euractiv-ը։
Մասնավորապես, Բելգիան պահանջում է, որ ԵՄ անդամ մյուս պետությունները «ծածկեն ցանկացած մասնակից երկրի դեմ Մոսկվայի հայցերի հնարավոր դատական ծախսերը»։ Նա նաև ձգտում է, որ «ԵՄ երկրները Ռուսաստանի հետ նոր ներդրումային համաձայնագրեր չկնքեն և չեղյալ հայտարարեն գործողները, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ՝ Բելգիան Մոսկվայի հնարավոր պատասխան քայլերից պաշտպանելու համար»։
Բրկուսելը նաև պահանջում է, որ Euroclear-ը «պատասխանատվություն չկրի» «փոխհատուցման վարկ» տրամադրելու հարցում, և որ դրա «տնօրենները պատասխանատվություն կրեն միայն կոպիտ անփութության համար»։
Բրյուսելում գտնվող Euroclear-ը կառավարում է ռուսական 210 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվների մեծ մասը, որոնք Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է օգտագործել Ուկրաինային աջակցելու համար։
Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի բանկը զգուշացրել է, որ պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի իրավական միջոցները՝ պաշտպանելու ռուսական ակտիվները: