Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հարևան երկրներից՝ տարածաշրջանում անվտանգության նոր կարգավորումների և տնտեսական համագործակցության ձևավորման վերաբերյալ:
Ղալիբաֆի խոսքով՝ ԱՄՆ-ն հանուն Իսրայելի անտեսել է իր դաշնակիցների շահերը և այնպիսի վտանգի տակ դրել նրանց անվտանգությունը, որ նրանք կարճ ժամանակում հասկացել են, որ իրենց գոյությունը սպառնալիքի տակ է:
Պաշտոնյան հավելել է՝ հենց տարածաշրջանի երկրների կողմից ձևավորված անկախ կարգն իսկապես կապահովի խաղաղություն և անվտանգություն: