Ճամբարակում ֆեստիվառյան մեծ երեկոյին կմիանա և հանդիսատեսին կողջունի նաև Աթենա Մանուկյանը: Իր եվրատեսիլյան կատարումներով նա խոստանում է «Ֆեստիվառին» հաղորդել նոր երանգ, իսկ երեկոյին՝ ավելի աշխույժ ռիթմեր:
Օգոստոսի 29-ին՝ 19:00-ին, արի՛ Ճամբարակ և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգին:
Մուտքն ազատ է:
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: