Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի երկու մասնակից, հայտնում են ֆեդերացիայից։
Պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես կգան Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը: Ծանրորդները պայքարը կսկսեն Երևանի ժամանակով 12:00-ին: