Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ պատահար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 7785։ Արտակարգ դեպքերի նվազումը պայմանավորվել է տեխնածին և սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի դասերում: Նշել են ոլորտի պատասխանատուները՝ ամփոփելով հունվար-հունիսի վիճակագրությունը: Ընդգծել են, որ Սևանա լճի՝ իրենց պատասխանատվության գոտում ցավալի միջադեպեր չեն արձանագրվել: