Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։