Կառավարությունն ընդունել է որոշում՝ զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու նպատակով։
Որոշմամբ սահմանվում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման գումարը վարկավորման ծրագրում ներառելու հնարավորությունը, վերանորոգման ուղղությամբ ծրագրի (պետական աջակցության) ներքո վարկավորվող գումարի առավելագույն չափը, հստակեցվում է հիփոթեքային վարկավորման պայմանագրի կողմերի շրջանակը և հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետը:
Ըստ հիմնավորման՝ օրենքով նախատեսվել է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակում սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրում ներառել նաև վարկավորման գումարի ուղղումն այլ նպատակային ծախսերի կատարմանը։