Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին և մայրաքաղաքին: Շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել։
Ըստ տեղական իշխանությունների՝ Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, կան ավերածություններ, վնասվել են նաև դպրոց և մանկական հիվանդանոց, զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ: Օգոստոսի 21-ը սգո օր է հայտարարվել:
Ռուսական կողմի տվյալով՝ Կիևում թիրախավորվել են ԱԹՍ-ների և հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարան, նաև հեռահար ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություն: Հարված է հասցվել նաև Խերսոնին, շտապօգնության աշխատակիցներ են տուժել, կան զոհեր:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը, ինչպես նաև Ղրիմը:
Հերթական անգամ ԱԹՍ-ներ են ընկել Մոլդովայում և Ռումինիայում։ Սարքերի պատկանելության մասին տեղեկություններ չկան: