Վարչապետ Փաշինյանի գնահատականով՝ ընտրության արդյունքներով հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Կառավարության հավանությանն է արժանացել հնգամյա ծրագիրը:
Մյուս որոշումներով Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի մեր երկրում: Այդ նպատակով պահուստային ֆոնդից կհատկացվի 16,7 մլն դրամ: Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը: Գործադիրը կաջակցի նաև թուզ և դեղձ մթերողներին:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: