Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ:
«Բանակցությունների ընթացքում քննարկել ենք Գազայում խաղաղության ծրագրի իրականացման հարցում առաջացած դժվարությունները և այն քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել»,- տեղեկացրել է Ֆիդանը:
Թուրք դիվանագետը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայում վերջին զարգացումները և կրկին ընդգծել են իրենց հաստատակամ աջակցությունն այդ երկրում խաղաղության և կայունության հաստատմանը:
Ֆիդանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և դիմակայության մեջ ներգրավված կողմերի միջև շարունակվող բանակցությունների վերջին արդյունքները: