«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուները չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում: Ընդդիմադիր թեկնածուների ընտվելու համար պահանջվում էին նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների քվեները: Առաջադրված 12 հանձնաժողովների նախագահներից ընտրվել են 9-ը, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից:
Ընդդիմադրիր խմբակցությունները «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների ընտրությանը չեն մասնակցել: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու է առաջադրել «Ուժեղ Հայաստանը», խորհրդարանում շարունակել են լսել Լիանա Մանուկյանին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։