Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունները, որոնք արդարացնում են «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցումը, կարող են միայն զարմանք և թյուրըմբռնում առաջացնել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք, ովքեր պայթեցրել են «Հյուսիսային հոսք» գազատարներից մեկը, ահաբեկչական դիվերսիա են իրականացրել Եվրոպայի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքի դեմ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «եթե Տուսկը պաշտպանում և աջակցում է նման ահաբեկչական դիվերսիաներին, դա կարող է միայն զարմանք և թյուրըմբռնում առաջացնել»։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ «պետք է ամաչեն այս խողովակաշարը կառուցողները, այլ ոչ թե այն խափանողները»։ Նրա կարծիքով՝ Գերմանիան չպետք է դատական կարգով հետապնդի «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ կասկածվողներին։
Մեկ օր առաջ Խորվաթիայում հարցաքննությունից հետո ձերբակալվել էր Ուկրաինայի քաղաքացի, որը Գերմանիայում հետախուզվում էր «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու կասկածանքով։