Ազգային ժողովը երկրորդ փորձից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել: Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ապահովել է բավարար քանակությամբ կողմ ձայներ, որ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածու Լիանա Մանուկյանն ընտրվի: Հաջորդիվ խորհրդարանն անցել է Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածության քննարկմանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան