Որոշ երկրներ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին միանալու հետաքրքրություն են հայտնել: Բանգլադեշի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիտարկել դաշինքին միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և միջազգային փոփոխվող իրադրությունը:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարն էր հայտնել, որ երկիրը դիտարկում է Մեքքայի համաձայնագրին միանալու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Մեքքայի համաձայնագիրը շատերն անվանում են «իսլամական ՆԱՏՕ»: Անկարայի, Էր Ռիադի և Իսլամաբադի միջև կնքված դաշինքը նախատեսում է ռազմական գործակցության խորացում, նաև ՆԱՏՕ-ի օրինակով ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը: