Սևան Ֆեստիվալ Սիթիում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը սպասվում է ժամը 22։00-ին: Այս պահին ավարտին են մոտենում մրցութային կատարումները: 4 մլն դրամ՝ գլխավոր մրցանակի, և առաջին երեք տեղի համար՝ 3-ից մինչև 1 մլն դրամ պարգևների համար մրցում են լավագույն 20 խմբերը: «Վարչաֆեստը» կեզրափակեն Քամանչա բենդը և Վարչաբենդը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան