Ես չեմ ուզում, որ հանկարծ տպավորություն ստացվի, թե մենք կրոնապետության տրամաբանություն ենք զարգացնում։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է. մարդը կարող է հավատալ Աստծուն, մենք հարգանքով պետք է վերաբերենք դրան, մարդը կարող է չհավատալ Աստծուն, մենք դրան հարգանքով պիտի վերաբերվենք։ Մարդը կարող է գնալ պատարագի, մենք պետք է դրան հարգանքով վերաբերվենք, մարդը կարող է չգնալ պատարագի, մենք պետք է դրան հարգանքով վերաբերվենք։ Շատ կարևոր է այս ամբողջ պատմության մեջ ամեն ինչը իր տեղում դասավորելը, որպեսզի հանկարծ շփոթ չստեղծվի։ Ես բացարձակապես վարչապետի կարգավիճակում չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ անպայման պետք է հավատ ունենալ Աստծու նկատմամբ»,- նշել է նա։