Մեծ Բրիտանիան մեծացնում է ներգրավվածությունը մեր տարածաշրջանում՝ Հայաստանը դիտարկելով որպես առանցքային գործընկեր։ Այդ մասին է փաստում ոչ միայն հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության հաստատումը, այլ նաև օրերս Հայաստանում առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդի նշանակումը։
Լոնդոնը հարևան Վրաստանում ու Ադրբեջանում դեռ 2000-ականներից սկսած ներկայություն ունի։ Հատկապես Բաքվում բրիտանական ներդրումները միլիարդավոր դոլարների են հասնում։ Փորձագետները համոզված են, որ այս փուլում Հայաստանը Լոնդոնի համար առավել հետաքրքիր կարող է լինել տեխնոլոգիական պոտենցիալով ու տարանցիկ հնարավորություններով։
Մեծ Բրիտանիայում հատկապես հետաքրքրված են «Թրիփ ուղի» ծրագրով, որը կարող է բրիտանական ներդումային հոսքերը ուղղորդել դեպի Հայաստան։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան