Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազը ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։