Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասել էր, թե ռուսների հետ կնքած «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը բացարձակապես ձախողված գործարք չէ: Քոչարյանը պնդել է, որ դրանով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունները աշխատող չեն եղել: Նախկին նախագահը նույնիսկ զարմանք է հայտնել, թե մեռած թեմաները ջրի երես են հանում: Մինչդեռ վերլուծաբանների համոզմամբ Ռոբերտ Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանը դարձրել է Ռուսաստանից կախված պետություն: Փորձագետները փաստում են, որ 98 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկություններն ու գիտա-հետազոտական ինստիտուտները գործարքից հետո էլ չեն աշխատել:
Գործարքներից Քոչարյանն անձամբ է շահել՝ նշում են քաղաքական գործիչները՝ մատնացույց անելով նրա ձեռք բերած արժեթղթերը և ունեցվածքը: Հավելում են՝ այդ գործարքի ամենավտանգավոր կողմն այն է, որ Հայաստանն ունեզրկվել է ու խթանվել է արտագաղթը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան