Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել մի շարք երկրների 123 քաղաքացու, որոնք դատապարտվել են Բելառուսի օրենսդրությամբ` տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղականության համար՝ հայտնում են ԶԼՄ-ները։
Ըստ հաղորդագրությունների՝ դա տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով և բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցների վերացմանն ի պատասխան։ Լուկաշենկոն նշել է, որ որոշումը կայացրել է նաև Եվրոպայում իրավիճակը կայունացնելու համար։
Մինսկը վերջերս ներում է շնորհել 156 մարդու՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի քաղաքացիների՝ հաղորդում է Reuters-ը։