Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի իր էջում հրապարաակել է Տիգրան Ավինյանի գրառումը։
«Ձմեռային տունկի շրջանակներում Երևանի ողջ տարածքում տնկվեցին շուրջ 600 մշտադալար ծառեր, որոնցից մոտ 250-ը՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում։
Տնկված մշտադալար ծառերի մեծ մասը աճեցվել են հենց քաղաքային տնկարանում։
Նախաձեռնության նպատակը քաղաքում մշտադալար տեսակների ծավալի ավելացումն է»,- տեղեկացրել է քաղաքապետը։