• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը թող զբաղվի որդու դաստիարակությամբ, հետո՝ երկրի «փրկությամբ». Երեմյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:40
Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14:3831 Մայ, 2023

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Freedom House կազմակերպության հարգելի նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ և հույս ունեմ, որ այս միջոցառումը, այս կարևոր իրադարձությունն իսկապես կշարունակվի ամեն տարի և կդառնա ամենամյա:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է:

Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատություններ սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի էլ: Բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին և ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավական խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան, և արձանագրեցինք, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն, և դա միջազգային հանրության գնահատականն է, ինչը չի նշանակում, որ և՛ 2018 թվականին, և՛ 2019 թվականին ընտրությունները եղել են անթերի: Նկատի ունեմ, իհարկե, քաղաքական մթնոլորտը և քաղաքական կուլտուրան մի հարց է, որը դեռ պետք է հասցեագրվի:

Այս առումով, այո՛, պիտի ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը: Դա ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ: Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վարում են:

Այս իմաստով պիտի ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաև այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար և վճռական պահին եկավ մեզ օգնության:

Ուզում եմ արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը:

Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանի Հանրապետությունում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը: Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք, իհարկե, պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն:

Շնորհակալ եմ»:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ֆորումի շրջանակում անցկացվող «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը և պատասխանել մի շարք հարցերի:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությանը և նաև այն հարցին, թե ինչպես է 2020 թվականից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը փոխել պատկերացումները կառավարման համակարգի մասին՝ վարչապետը նշել է. «Մենք ասել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը «իզմ»-երից անդին է: Դրանք որոշակիորեն տարբեր բաներ են: Եվ պիտի անկեղծ ասեմ՝ այս ընթացքում և դրանից առաջ, դրանից հետո էլ ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, և նաև մեր կուսակցության ներսում այդ բանավեճերը կան: Իրականում մեր գաղափարախոսությունը եղել է հենց ժողովրդավարությունը: Ես այսօր ասացի, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, բայց ժողովրդավարությունը հենց մեր գաղափարախոսությունն էր, որն առաջ էր մղում մեզ դեպի հեղափոխություն: Եվ դա է պատճառը, որ ժողովրդավարությունը դարձավ, եղավ և շարունակում է լինել Հայաստանի բրենդը:

Այս առումով Հանրապետության նախագահի ելույթի մեջ մի դրույթ կար, որը շատ հետաքրքիր զուգահեռի տեղիք է տալիս և կապ ունի Ձեր հարցի հետ: Նախագահը խոսեց ժողովրդավարության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարաբերությունների մասին: Սա լրջագույն թեմա է, և ինձ համար այդ թեմայի կարևորագույն պրոբլեմներից մեկը հետևյալն է, որ, ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարևոր նրբություն է: Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է, և ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում, և սա շատ կարևոր նրբություն է»:

Խոսելով Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Վերջերս մենք քննարկում ենք ունեցել Կառավարությունում՝ դռնփակ աշխատանքային ռեժիմով, և քննարկման ընթացքում բանը հասավ այնտեղ, որ իսկապես մենք տեսնում ենք անընդհատ քաղաքացիական հասարակության ներգրավվածության առումով միշտ չէ, որ արդյունավետությունը պատշաճ կամ ցանկալի մակարդակի է: Մենք փորձեցինք արագ հետազոտել այդ խնդիրը և հասկանալ, թե ինչն է պրոբլեմը: Եվ ես երբ դահլիճին նայեցի, այնտեղ պաշտոնյաներ էին ներկա, հասկացա պրոբլեմը՝ բոլոր ներկաները քաղաքացիական հասարակությունից են: Այստեղ է կոնֆլիկտը, որ ոչ ոք քաղաքացիական հասարակության այդ բացակայությունը շատ հաճախ չի նկատում քննարկումների մեջ կամ դրան չի նայում այն հայացքով, ինչ հայացքով դա երևում է կողքից, որովհետև որ նայում ես, բոլորը քաղաքացիական հասարակությունից են: Այսօրվա մեր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքացիական հասարակությունն այսօր, ըստ էության, մեծամասնություն ունի, և սա շատ կարևոր նրբություն է: Բայց ես սա չեմ ասում նրա համար, որ պետք չէ ոչ մի բան փոխել: Ընդհակառակը, նախ պետք է հասկանալ պրոբլեմը՝ լուծելու համար, և ես ընդունում եմ, որ պետք է մեր քաղաքականությունների մշակման գործում ավելի շատ ներգրավենք և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովենք:

Մեկ պատճառ էլ կա, այնուամենայնիվ, դրա համար կուզեմ նշել, որ պատերազմից հետո, երբ շատ լուրջ բաժանարար գծեր են ի հայտ եկել, շատ հաճախ նաև քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության միտումներ են ի հայտ գալիս, որը նույնպես լրացուցիչ պրոբլեմ է ստեղծում: Բայց ես միանշանակ ընդունում եմ, որ դա այսօր մեր համակարգային ամենամեծ պրոբլեմներից է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը: Ինչպե՞ս անել, որ դա լինի իսկապես ներգրավվածություն և լինի արդյունավետ և ոչ թե անընդհատ բերի կոնֆլիկտների: Դա ուրիշ խնդիր է, որը մենք անպայման կքննարկենք և կլուծենք»:

Վարչապետն անդրադարձել է պանելային քննարկման ընթացքում հնչած դիտարկմանը, որ ազատ ընտրությունները դեռևս բավարար չեն ժողովրդավարություն ունենալու համար. «Ես միանշանակ համաձայն եմ այդ ձևակերպման հետ և նաև իմ խոսքում դրա մասին նշեցի. շատ կարևոր է, որ ժողովրդավարական ընտրությունները և ժողովրդավարությունն իր հերթին բերի ժողովրդավարական ինստիտուտների կայացման: Առանց դրա հնարավոր չէ ժողովրդավարությունը դարձնել հենց ինստիտուցիոնալ: Եվ այս իմաստով, իհարկե, շատ մեծ մարտահրավերներ ունենք դատական համակարգի անկախության առումով: Շատ էական եմ համարում ժողովրդավարական, քաղաքական մշակույթի ձևավորումը: Ես 2021 թվականի ընտրությունների մասին խոսացի, դրանից հետո ձևակերպում մոտս առաջացավ՝ մուրճ-մանգաղի ընտրություններ, որը, իհարկե, շատ բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն է: Օրենքի գերակայությունը, իհարկե, կարևորագույն պայման է ժողովրդավարության կայացման համար և իրավունքի գերակայությունը, որն արտահայտված է օրենքի գերակայությամբ: Ժողովրդավարությունը և ինստիտուտները կայանում են այն պայմաններում, երբ մարդը տեղյակ է իր իրավունքներին և իր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներին, որովհետև մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ պրոբլեմներ, որ գալիս-հասնում են ընդհուպ նախագահին, վարչապետին, կառավարությանը մեկ պարզ պատճառով՝ մարդը չգիտի իր իրավունքների մասին և չգիտի՝ ինչպես պաշտպանել»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է ձևակերպումը, որ հարձակվում են այդ երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում: «Դա, իմ կարծիքով, իրավիճակի ճիշտ ընկալում չէ, որովհետև բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը: 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է: Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Ես դա անընդհատ հիշեցնում եմ՝ ի վերջո, չմոռանանք, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Եվ սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, և դա անմարսելի է իրականում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ ասելով. «Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Չնայած դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է, բայց, մյուս կողմից, պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր երկրում, խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացված են, և կարծում եմ, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է: Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ, և սա չափազանց կարևոր է: Ընդ որում, Հայաստանում և՛ հայ կաթոլիկ համայնք կա, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական, և ես չեմ կարծում, թե այսօր որևէ ուղղությամբ, որևէ մի համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները որևէ կերպով ոտնահարվում են»:

Ի պատասխան ժողովրդավարության արտաքին սպառնալիքներին և անվտանգային ինտեգրացիոն միավորումներին ՀՀ անդամությանը վերաբերող հարցադրմանը՝ վարչապետը նշել է. «Ես իմ խոսքում ասացի, որ Հայաստանում ժողովրդավարությունը, այո, համարում եմ անշրջելի ներքին առումով: Իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել:

Տեսեք, 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, և խորհրդարանը լուծարվում է, այսինքն՝ երկրում փաստացի չկա ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից: Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Հասկանո՞ւմ եք: Ու նրանք չունեն բացատրություն, որովհետև ամեն ինչ կարող է ունենալ բացատրություն: Հիմա եկեք պատկերացնենք՝ եթե մեր ռեակցիաները լինեին, այսպես ասած, գծային 2021 թվականի մայիսին, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը, և ասվածի մեջ չափազանցություն չկա: Իհարկե, մենք ունենք մարտահրավերներ: Երբ Ուկրաինայի իրադարձություններն սկսվել էին, Հայաստանը փորձում էր, այսպես ասած, բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն: Այդ պայմաններում կար իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն էր ձևավորում, ըստ էության, բոլոր գործընկերների մոտ: Բայց, իհարկե, ես նաև հրապարակային ասել եմ, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի մանևրի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է: Սա, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր և պրոբլեմ է բոլորիս համար և Հայաստանի Հանրապետության համար առավել ևս՝ իր խոցելիությունն էլ հաշվի առնելով»:

Հարցին, թե արդյոք իշխանություններն ունեն կամք՝ ինստիտուցիոնալիզացնելու ժողովրդավարությունը Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ նախագահն այստեղ նստած է, ես այստեղ եմ, Կառավարության անդամներն այստեղ են՝ ինչի՞ համար ենք եկել այստեղ, եթե կամք չունենք: Այսինքն՝ սա նաև այդ կամքի արտահայտությունն է, բայց հարցն ուրիշ բանին էր վերաբերում՝ ինչպես անել, որ ոչ թե հույսն ինչ-որ մեկի կամքը լինի, այլ ինստիտուտները: Դա արդեն երկրորդ հարցն է, բարեփոխումների այն օրակարգը, որը մենք ունենք: Ընդ որում, այստեղ էլ ունենք, իմիջիայլոց, այդ հարցի պատասխանը, անկախ աղբյուրից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում առնվազն 5 ուղղությամբ համարվում է առաջատար պետություն, և դրանցից մեկն անկախ դատական համակարգի կայացումն է, հակակոռուպցիոն քաղաքականությունը և ընտրությունների, հավաքների ազատությունը և այդպես շարունակ: Դուք ճիշտ եք՝ եթե, օրինակ, չկա հավաքների ազատություն, խոսքի ազատություն, համացանցի ազատություն, ընտրությունների ազատությունը միայն քվեարկությունը չէ, չէ՞, դա չի փոխի: Փառք Աստծո, մենք կարողացանք ամենադժվար պայմաններում այդ ամեն ինչն ապահովել: Բայց ես, միևնույն է, ուզում եմ վերադառնալ ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և դա կրթությունն է, որովհետև, իմ համոզմամբ, ժողովրդավարությունն ուղիղ կապի մեջ է կրթության որակի և հասանելիության հետ, որովհետև այն, որ մեր հարյուրավոր գյուղերում կրթության պատշաճ պայմաններ չկան, ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերն է»:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին անդրադարձել է ժողովրդավարության ինստիտուցիոնալացման կարևորությանը. «Ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման առումով ես, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել նաև քաղաքացու բարեկեցությունը, ինչը շատ կարևոր է: Ես պատահական չէի նշում տնտեսական բարձր աճը, որովհետև խաղաղությունը, ժողովրդավարությունը պետք է ասոցացվեն բարեկեցության, երջանկության հետ, հակառակ դեպքում՝ եթե երկիրն աղքատ է, և մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են, մեծ հաշվով մարդու, անհատի տեսանկյունից ինչ տարբերություն՝ ժողովրդավարակա՞ն է, թե՞ ժողովրդավարական չէ, կամ ինչքանո՞վ է ինստիտուցիոնալը ժողովրդավարական: Այսինքն՝ և՛ ժողովրդավարությունը, և՛ ազատությունը, և՛ օրենքի գերակայությունը, և՛ ինստիտուտները, ի վերջո, միջոց են ամենակարևոր նպատակի համար, որը մարդու երջանկությունն է: Եթե մենք այդ նպատակը մեր ռազմավարության հիմքում չենք դնում, կարծում եմ՝ ինչ-որ համակարգային սխալ կա: Երբ ժողովրդավարությունը չկար, այն հեռու էր թվում, կարող էր լինել նպատակ, բայց եթե ժողովրդավարությունն այստեղ է, ուրեմն հաջորդ նպատակը ո՞րն է՝ խաղաղությունը, տնտեսական աճը, մարդու բարեկեցությունը և երջանկությունը»:

Դիտումների քանակ82
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026
  • Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5706 Փտր, 2026
  • Քննության գնահատականը՝ ատեստավորման փոխարեն. փոփոխություն՝ պայմանագրայինների ատեստավորման կարգում 20:4406 Փտր, 2026
  • Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է 20:3906 Փտր, 2026
  • ՔՊ վարչության արտահերթ նիստ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:3406 Փտր, 2026
  • Զբաղվածության ապահովման թիրախային ծրագրերը շարունակվել են. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ հաշվետվությանը 20:2906 Փտր, 2026
  • Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում. BBC 20:2406 Փտր, 2026
  • Նորոգումից՝ պեղումներ և այցելությունների աճ. հուշարձանների ներուժը 20:1906 Փտր, 2026
  • ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ իր 20-րդ պատժամիջոցների փաթեթը 20:1406 Փտր, 2026
  • 6 ամիս Երևանն ապրում էր Սարոյանի շնչով 20:0906 Փտր, 2026
  • 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ 20:0406 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:5606 Փտր, 2026
  • Ռուբիոն անհրաժեշտ է համարել Չինաստանի մասնակցությունը միջուկային հրթիռների մասին նոր պայմանագրին 19:5006 Փտր, 2026
  • Տեքստիլ և հագուստ. տեղական արտադրություն 19:4306 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 19:3606 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է 19:3106 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015