Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել 2026 թվականի մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 11-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ
օրակարգով: