ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ուժի մեջ է, սակայն չափազանց փխրուն է: Նա նաև քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը՝ նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել: Թրամփը շեշտել է՝ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Սակայն, նրա խոսքով, Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէ: Թրամփի պնդմամբ՝ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ն հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել:
Միջազգային նորությունները՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան