Պաշտպանության նախարարությունը զինվորական կոմիսարիատներին արտոնում է ուսումնական և ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու լիազորություն: Նախագիծն այսօր քննարկվել-ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստում: Նախկինում այդ իրավասությունը տրված էր մարզային զորակոչային հանձնաժողովներին: Կառավարությունը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկել է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան