«Կրթվելը նորաձև է» հարթակում հյուրընկալվելու է մտավոր սեփականության ոլորտի փորձառու մասնագետ, գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի նախկին պետ Ավետիս Պերյանը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Նա ավելի քան 17 տարի ղեկավարել է Հայաստանի Մտավոր սեփականության գրասենյակի տվյալ բաժինը՝ աշխատելով գյուտերի և արդյունաբերական դիզայնների պաշտպանության ուղղությամբ։ Համագործակցում է միջազգային ընկերությունների, արտոնագրային հավատարմատարների գրասենյակների և տեխնոլոգիական բիզնեսների հետ՝ օգնելով կառուցել արդյունավետ ՄՍ ռազմավարություններ Հայաստանում և Եվրասիական տարածաշրջանում։
Բանախոսության ընթացքում մասնակիցները կծանոթանան մտավոր սեփականության պաշտպանության հիմնական սկզբունքներին, կսովորեն գնահատել գաղափարները, հասկանալ իրավական և ռազմավարական ռիսկերը, ինչպես նաև կքննարկեն, թե ինչու են բազմաթիվ լավ նախագծեր ձախողվում հենց պաշտպանության բացակայության պատճառով։
Օրը՝ մայիսի 22, ժամը՝ 13:00՝ Մատենադարան, Հ. Թամրազյանի անվան դահլիճ։
Թեմա՝ «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն»