«Եվրատեսիլ» երգի 70-րդ հոբելյանական մրցույթը՝ Առաջինի ուղիղ եթերում։
Մայիսի 14-ին` մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում Հայաստանը 6-րդ համարի ներքո ներկայացնող SIMÓN-ն իր Paloma Rumba երգով խոստանում է աննախադեպ շոու և անկրկնելի ելույթ։
Առաջին ալիքը հայտնում է, որ Եվրոպայի երաժշտական ամենամեծ իրադարձության կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին՝ ժամը 23:00-ից։
«Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով։