Եվրամիությունը կարող է Ուկրաինայի հետ անդամակցության վերաբերյալ ուղիղ բանակցություններ սկսել արդեն այս տարվա հունիսին։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Հունիսի 5-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում կկայանա Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ուղու վերաբերյալ ԵՄ գագաթնաժողով, և Կոսը պնդել է, որ քննարկվի նաև Ուկրաինայի անդամակցության հարցը։
Նա ասել է, որ այս հարցի վերաբերյալ «դրական ուղերձ» է ստացել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարից՝ նշելով, որ նա պատրաստ է ԵՄ բոլոր թեկնածու երկրներին «հավասար» վերաբերվել:
Հունգարիայի նոր կառավարությունը նաև չի միջամտի՝ ձգտելով պաշտպանել Մոսկվայի շահերը, եթե ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Անիտա Օրբանը, որին առաջադրել է երկրի նոր վարչապետ Մադյարը։