«Միասնության թևեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է անցկացրել Վանաձոր խոշորացված համայնքում։ Բնակիչներին ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի կրթական հատվածը՝ Արման Թաթոյանն ասել է, որ Վանաձորը պետք է լինի երեք խոշոր կլաստերային կենտրոններից մեկը: Կուսակցության ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև մարզերի զարգացումը։ Իսկ առաջին տեղում անվտանգությունն է:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան