ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայի հետ բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: «Քանի որ Շրյոդերը լոբբինգ էր անում ռուսական պետական ընկերությունների շահերի համար, նա կնստեր սեղանի երկու կողմերում»,- ասել է Կալասը: Ավելի վաղ Պուտինի առաջարկին դեմ էր արտահայտվել նաև Գերմանիան: Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին և համարվում է Պուտինի ընկերը։ Շրյոդերը նաև մի քանի տարի եղել է ռուսական «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի նախագահ:
Կալասը նաև հայտարարել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան