Մայիսի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել ընթացիկ և առաջիկա ծրագրերը։
Դեսպանը ներկայացրել է 2027 թ. Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` վերահաստատելով խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է օրերս Հայաստանում հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներին։