• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ ռուսական բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը. Բլեյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:56
Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան. «Հարևաններ» Հայաստանի հետ կարգավորման շրջանակում... 20:24
Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար․ ԿԳՄՍ
Հասարակություն
18:4710 Հնվ, 2023

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար․ ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նախ անդրադարձել է «Անվտանգ դպրոցներ» ծրագրի իրականացման շրջանակում տարածված և հանրային շահարկման  թեմա դարձած շրջաբերականին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի հետ:

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը  վավերացրել է դեռևս 2017 թվականին և, ի թիվս 115 այլ պետությունների, ստանձնել պարտավորություն զերծ մնալ դպրոցների տարածքներում ռազմական կառույցներ տեղակայելուց: Այն նպատակ ունի ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ երեխաներին և կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ խոսքը բուն ռազմականացված կառույցների մասին է՝ երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու նպատակով և չի վերաբերում ուսումնական ծրագրին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ռազմահայրենասիրական կառույցների հետ համագործակցության հեռանկարները՝ ամառային մարզառազմական ճամբարների կազմակերպման համատեքստում, որն իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում և միտված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը: Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Արդեն հաջորդ տարվանից  ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու:  Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար, քանի որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը փորձարկվել է հենց Տավուշի դպրոցներում: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի ընդգծմամբ՝ նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացումն առաջնային խնդիր է:

«Ռազմամարզական ճամբարը նոր չափորոշիչների մաս է՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնելու, համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու, տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդելու համար»,- նշել է Արսեն Բաղդասարյանը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն էլ անդրադարձել է առարկայի ծրագրային հիմնական փոփոխություններին. «ՆԶՊ առարկայի ծրագրային փոփոխությունները երկար ժամանակ է՝ քննարկվում էին և արդեն գրեթե վերջնական տեսքի են բերվել: Առարկայի ծրագրային փոփոխությունների էական հայեցակարգային մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն: Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն: Շատ կարևոր բաղադրիչ է ավելացել մարտավարություն առարկայի բաժնում՝ անհատական և խմբային ֆիզիկական պատրաստություն, որն էապես կապված է «Ֆիզկուլտուրա» առարկայի մարզումների հետ»,- ասել է Արթուր Կարապետյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրենի դիտարկմամբ՝ ռազմամարզական ճամբարների կազմակերպման մեկնարկը հաջողված է, ինչին էապես նպաստել են ծրագրում ներգրավված հմուտ մասնագետները:

Ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Աթենք» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 795 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0217 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքում ջուր չի լինի. հասցեներ 00:4217 Դեկ, 2025
  • Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալին հրավիրել է Հայաստան 00:2617 Դեկ, 2025
  • Կիբեռանվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է. իրազեկման արշավ՝ Դիլիջանում 00:0417 Դեկ, 2025
  • Շարունակվում են ՔՊ պատգամավորի թեկնածուների գրանցում-չգրանցումները. վարչապետ 23:4416 Դեկ, 2025
  • «23 թվից էստեղ եմ, 4 տարի տվեցին». «Աբովյան» ՔԿՀ-ում 80 ազատազրկված կա 23:3716 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 17-ի եղանակային կանխատեսումները 23:1216 Դեկ, 2025
  • Ձեր առաջարկն օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե վերադարձնեք գողացածը. Ավանեսյանը՝ ԱԺ ընդդիմությանը 23:0016 Դեկ, 2025
  • Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը․ Աննա Հակոբյանը՝ աղմկահարույց քանդակի մասին 22:4816 Դեկ, 2025
  • Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է 22:3016 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է․ ՆԳՆ 22:2416 Դեկ, 2025
  • ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա 22:1516 Դեկ, 2025
  • TRIPP-ը գործելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո. Ռուբինյան 22:1216 Դեկ, 2025
  • Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում 22:0816 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Գևորգյանի հետ 22:0416 Դեկ, 2025
  • Վակուում թերապիա. ինվազիվ միջամտություն 21:5616 Դեկ, 2025
  • Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է 21:4816 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում 21:3516 Դեկ, 2025
  • Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր 21:1716 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 200 մլն-ի պահանջ Քոչարյանից, 250 մլն-ի վարկ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար. թեժ բանավեճ 21:0016 Դեկ, 2025
  • Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նշում է գործունեության 25-ամյակը 20:5916 Դեկ, 2025
  • Ինչո՞ւ հենց 2020-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ 20:5216 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը այցելել է Մատենադարան 20:4716 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին. Զելենսկի 20:4416 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր 20:3816 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3416 Դեկ, 2025
  • Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային 42 մանկապարտեզում տեսահսկման արդեն շուրջ 1700 սարք է տեղադրվել 20:2916 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.12.2025 20:2316 Դեկ, 2025
  • Ֆինանսական համակարգը՝ 2025-ին. ԿԲ-ն ամփոփում է 20:1316 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 16. 2025 20:0616 Դեկ, 2025
  • Բանակի համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման. Փաշինյան 19:5416 Դեկ, 2025
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի 19:4916 Դեկ, 2025
  • Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 19:4216 Դեկ, 2025
  • Այսպիսի բարձր արդյունքներ դեռևս չէին գրանցվել. Հասմիկ Ավագյանը՝ առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին 19:2116 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներին 19:0416 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ավանդներն ու պարտատոմսերն աճել են, եկող տարի թանկացումներ չեն սպասվում 19:0016 Դեկ, 2025
  • Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող առանց մեզ. ՌԴ ԱԳՆ 18:3616 Դեկ, 2025
  • Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 18:2316 Դեկ, 2025
  • ՍԱՏՄ-ն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կոտայքում 18:1616 Դեկ, 2025
  • HR-ն ու արդի աշխատաշուկայի պահանջները 18:0416 Դեկ, 2025
  • Բարեփոխումը պատմական է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 17:5316 Դեկ, 2025
  • Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» և կից ներկայացված օրենքներում 17:3416 Դեկ, 2025
  • Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը 17:1816 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը 17:1416 Դեկ, 2025
  • Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0616 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ 17:0216 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ն և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան 17:0016 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:0016 Դեկ, 2025
  • Մեր հանրային ընկալումների մեջ պետք է ձևավորենք իրավական պետության քաղաքացի լինելու կեցվածքը. Կոնջորյան 16:5916 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն 16:5616 Դեկ, 2025
  • Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը 16:4616 Դեկ, 2025
  • Օպերատիվ կառավարման գրասենյակի 112 հեռախոսահամարը թույլ կտա տեղորոշել ահազանգող քաղաքացուն. նախագիծ 16:4216 Դեկ, 2025
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 16:3216 Դեկ, 2025
  • Մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին. Զելենսկին՝ բեռլինյան բանակցությունների մասին 16:2716 Դեկ, 2025
  • Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկության մասին 16:1616 Դեկ, 2025
  • Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի արձանը 16:1216 Դեկ, 2025
  • Դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, դուք էլ պատասխանատու եք. քննարկում՝ Գյումրիում կառավարման մասին 16:1016 Դեկ, 2025
  • Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան 16:0716 Դեկ, 2025
  • Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ 16:0316 Դեկ, 2025
  • Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպանին 15:5316 Դեկ, 2025
  • Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին 15:4916 Դեկ, 2025
  • Ներկայացվել են պատժի պայմանական վաղաժամկետ ազատման և խափանման միջոցների բարեփոխումների նախագծերը 15:4316 Դեկ, 2025
  • Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցի քանդման համար 15:3416 Դեկ, 2025
  • Կո՞ղմ եք քվեարկելու ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու նախագծին, թե՞ ոչ. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:3216 Դեկ, 2025
  • Մոսկվան և Կիևը մոտեցել են դիվանագիտական կարգավորմանը. Ռյաբկով 15:2616 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով 15:1416 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը չնախատեսված այցեր են կատարել Երևանի թիվ 126 և 185 հիմնական դպրոցներ 15:0116 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 15:0016 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ռուբինյանն արձագանքել է Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը | 16.12.2025 15:0016 Դեկ, 2025
  • Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում 14:3416 Դեկ, 2025
  • Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով մնալու կաթողիկոսական գահին. Ռուբինյան 14:3016 Դեկ, 2025
  • Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ 14:1916 Դեկ, 2025
  • Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին 14:1116 Դեկ, 2025
  • TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձավ իրանական կողմից հնչող մտահոգություններին 13:5616 Դեկ, 2025
  • ԼՂ հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը. Կոնջորյանը՝ Խաչատրյանին 13:4316 Դեկ, 2025
  • Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան 13:3716 Դեկ, 2025
  • Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին 13:3616 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 13:3416 Դեկ, 2025
  • ԱՄԷ-ում և ՀՀ-ում փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները. նախագիծ 13:1916 Դեկ, 2025
  • Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստ 13:1316 Դեկ, 2025
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0116 Դեկ, 2025
  • Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան 13:0116 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Պատկան մարմինները կուսումնասիրեն հայտարարությունը. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կեղծ լուրի մասին 13:0016 Դեկ, 2025
  • Այս պահին քննարկվում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ իրավական շրջանակը. Խանդանյանը՝ TRIPP-ի մասին 12:5816 Դեկ, 2025
  • Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:5616 Դեկ, 2025
  • Սյունիքի մարզին թիրախային աջակցություն կտրամադրվի, գումարի չափը՝ 50 մլն եվրո. նախագիծ 12:5116 Դեկ, 2025
  • Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է 12:4316 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ յուրաքանչյուրիս խնդիրը. Բագրատյան 12:4116 Դեկ, 2025
  • ԿԲ-ն որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 12:3716 Դեկ, 2025
  • ԵՄ-ն ունի գործիքակազմ, պատրաստ է կիսվել ՀՀ-ի հետ. Խանդանյանը՝ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի մասին 12:3116 Դեկ, 2025
  • Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց 12:3016 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:2416 Դեկ, 2025
  • ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ 12:2116 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովության ծրագրի աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 3, 4 կամ 5 մլն դրամ կլինի 12:1416 Դեկ, 2025
  • Հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյանը դիմեց ԼՂ-ից տեղահանված անձանց 12:0816 Դեկ, 2025
  • Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզիչ 12:0216 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ֆինանսավորման համար վարկային միջոցներ կներգրավվեն. նախագիծ 11:5116 Դեկ, 2025
  • Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. ԱՍՀ փոխնախարար 11:4816 Դեկ, 2025
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4616 Դեկ, 2025
  • Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը. նա ձերբակալված է 11:4516 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015