Մենք շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը. hաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում կազմակերպված դեսպանների համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Էրդողանն անդրադարձել է նաև Գազայում և Սիրիայում իրավիճակին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը: Նրա խոսքով՝ չնայած Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի աճող խախտումներին, այն, ընդհանուր առմամբ, պահպանվում է ՀԱՄԱՍ-ի հանգիստ և հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայից Սիրիա վերադարձած փախստականների թիվը հասել է 580 հազարի։ ️Նախագահն աջակցություն է հայտնել Սիրիայի կառավարությանը։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի վերջին փոխադարձ հարձակումները լուրջ սպառնալիք են Սև ծովում նավարկության անվտանգության համար։ Թուրքիան փոխանցել է իր նախազգուշացումները կողմերին այդ հարցի վերաբերյալ։