Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և Ասիական Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը թեմայի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, հիշեցրեց՝ այս ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ հայտնեց, թե վերջին շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ-ն ըստ էության մերժում է շատերին ՀՀ քաղաքացիություն տրամադրել:
Նա Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել շրջանառվող լուրերը, տվյալներ հրապարակել, թե մինչ օրս քանի հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանիսն է մերժվել:
«Այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել: Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919-ը՝ չափահաս, և 8314-ը՝ անչափահաս: Մշակման մեջ է, այսինքն՝ քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, ասաց՝ նման տեղեկություններ չունի:
«Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք և որևէ նման ահազանգ չենք լսել»,- նշեց նա: